Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Պաշտոնական
daad0352e489b309c8715fb2d636c5c8

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Սարոյանը, ազատվելով Հայորդյաց Տների տեսչի պարտականություններից, ծառայության է կոչվել Հարավային Ռուսաստանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Արժանապատիվ Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանը, ազատվելով Բուլղարիայի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, հոգևոր սպասավորությունը կշարունակի Արարատյան Հայրապետական թեմում՝ առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո: