Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պավլիկ Մանուկյան. Ոստիկանի վրա ոչ թե Բիլյանն է կրակել, այլ Էդվարդ Գրիգորյանը (տեսանյութ)

Հասարակություն
pavlik-manukyan

«Սասնա Ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանը, որը մեղադրվում է երկու տարի առաջ ՊՊԾ գունդը գրավելու եւ մի շարք այլ հանցագործություններ կատարելու մեջ, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, հերթական նիստի ժամանակ  նոր բացահայտումներ արեց:

Պավել Մանուկյանը հայտարարեց, որ Արմեն Բիլյանին սխալ մեղադրանք է առաջադրվել:

«Ոստիկանի ուղղությամբ պատահական կրակողը Արմեն Բիլյանը չէ: Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ մարտական ընկեր,  իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար մեղադրվում է Արմեն Բիլյանը»:

ՊՊԾ գնդում վիրավորված, հիվանդանոցում  մահացած ոստիկանը Գագիկ Մկրտչյանն է: 

Պավել Մանուկյանը եւս մեկ հայտարարություն արեց՝ ասելով, որ  ՊՊԾ գնդի տարածքում տեղադրված բանկոմատը բացել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ իրենց սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանը. «Խնդրում եմ՝ վերականգնեք արդարությունը»,-ասաց Պավել Մանուկյանը:

Հիշեցնենք, որ   Էդվարդ Գրիգորյանի եւ  Մխիթար Ավետիսյանի խափանման միջոցները փոխվել են եւ նրանք ազատ են արձակվել: