Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմասնակցի բասկետբոլի Եվրոպայի Մ-20 առաջնությանը

Սպորտ
a1basketbol

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական (մինչեւ 20 տարեկանների) հավաքականը Սոֆիայում կամսանկցի բասկետբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության B դիվիզիոնի մրցաշարին:   Ինչպես հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, մեր թիմն ընդգրկվել է C ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն են Հունգարիայի, Լյուքսեմբուրգի, Հոլանդիայի, Ռուսաստանի եւ Չեխիայի ընտրանիները:   Առաջնության մեկնարկային խաղում մերոնք հնադիպեն լյուքսեմբուրգցիների հետ: Խաղը տեղի կունենա այսօր, Երեւանի ժամանակով 14:45-ին:   Հայաստանի երիտասարդական հավաքականի մնացած հանդիպումների խաղացանկն այսպիսին է. 14 հուլիսի Հայաստան – Չեխիա ժամը` 20:30 15 հուլիսի Հայաստան – Ռուսաստան ժամը` 17:00 17 հուլիսի Հայաստան – Հոլանդիա ժամը` 20:30 18 հուլիսի Հայաստան – Հունգարիա ժամը` 17:00   Ինչպես հայտնում է ՀԲՖ լրատվական ծառայությունը, Մ20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը թիմ է հրավիրել 12 բասկետբոլիստ

  1. Ջասթին Կույումջյան - Լոս Անջելես (ԱՄՆ)
  2. Շանթ Արսլանյան - Լոս Անջելես (ԱՄՆ)
  3. Ալեքս Իսկենդերյան - Լոս Անջելես (ԱՄՆ)
  4. Գաբրիել Աճեմյան - Լոս Անջելես (ԱՄՆ)
  5. Անդրե Զոհրաբյան -Լոս Անջելես (ԱՄՆ)
  6. Զաքարի Թավիթյան – Միլֆորդ (ԱՄՆ)
  7. Գեորգի Պոդկոլզին - Մոսկվա (Ռուսաստան)
  8. Արտյոմ Փեչենջյան - Դոնի Ռոստով (Ռուսաստան)
  9. Արման Դանիելյան - Երեւան
  10. Դավիթ Խաչատրյան - Երեւան
11.Դավիթ Միքայելյան - Արցախ
  1. Արամ Մկրտչյան - Արցախ