Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի երկու ըմբիշներ կպայքարեն ոսկե մեդալների համար

Սպորտ
a1borba-7.07.

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները հաջող են մեկնարկել Զագրեբում տեղի ունեցող ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունում: Մրցումների առաջին օրը 65 կգ քաշային Շանթ Խաչատրյանն ու 80 կգ քաշային Կարեն Խաչատրյանը հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, մտել են եզրափակիչ, որտեղ համապատասխանաբար ռուսաստանցի Մուսլին Իմադաեւի եւ վրացի Գիորգի Ցոպուրաշվիլու հետ կվիճարկեն աշխարհի չեմպիոնի կոչումը: Այսօր մրցասպարեզ կմտնեն մեր մյուս երեք ըմբիշները: Նրանք կանցկացնեն նախնական փուլի առաջին մրցամարտերը: 51կգ քաշային Ռոբերտ Կարապետյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, իսկ 60 կգ քաշային Վլադիմիր Հարոյանն ու 71 կգ քաշային Սամվել Սարգսյանը կմեկնարկեն 1/16 եզրափակիչ փուլից: