Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ գործողություններում Դավիթ Հարությունյանը նպատակաուղղված քայլեր է տեսնում (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled4

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց ինչպես ԸՕ փոփոխություններից, այնպես էլ ԱԱԾ այն բացահայտումներից, որոնք վերաբերում են նախկին պաշտոնյաներին, որոնք ձերբակալվել են պետական միջոցների ապօրինի յուրացման համար. «Քաղաքական կամք կա, թե ոչ, ժամանակը ցույց կտա, սակայն կան բազմաթիվ ձեւակերպումներ, որոնք ինձ մոտ հարցեր են առաջացնում»: Արդյոք սա հետապնդո՞ւմ է նախկին պաշտոնյաների նկատմամբ, Դավիթ Հարությունյանը խոստացավ գնահատական տալ, երբ գործընթացները զարգանան: Սակայն նա նպատակաուղղված  քայլեր արդեն տեսնում է կոնկրետ անձանց նկատմամբ: