Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը դուրս մնաց բասկետբոլի Եվրո-2021 առաջնությունից

Սպորտ
a1basketbol-1

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականին չհաջողվեց հաղթահարել Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլի արգելքը: Ընտրական B խմբի վերջին խաղում մեր բասկետբոլիստները պետք է 26 միավորի տարբերությամբ հաղթեին Դանիայի ընտրանուն, որպեսզի գրավեին 1-ին տեղը: Սակայն Կոպենհագենում կայացած խաղում գրանցվեց հակառակ արդյունքը՝ դանիացի բասկետբոլիստները առավելության հասան 90:64 (22:16, 18:26, 28:12, 22:10) հաշվով: Մեր թիմից բոլորից շատ միավոր վաստակեց Հեսը՝ 20: Այդպիսով, Հայաստանի ընտրանին երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում եւ անկախ խմբի վերջին Ալբանիա – Դանիա հանդիպման ելքից, զբաղեցրեց 2-րդ տեղը եւ ավարտեց ելույթները Եվրո-2021-ում: Մրցաշարային աղյուսակ

  1. Դանիա 3 250-204 6
  2. Հայաստան 4 299-296 6
  3. Ալբանիա 3 197-246 3