Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Շիրխանյանը Սերժ Սարգսյանին հարցաքննելու միջնորդություն է ներկայացնելու (տեսանյութ)

Հասարակություն
asulis-1

Նորք Մարաշի զինված խմբի գործը հանրության ուշադրությունից դուրս է մնացել,  այն պատճառով, որ 2 ամիս է դատական նիստեր չեն լինում, դատավարությունն էլ անհասկանալի պատճառներով ձգձգվում է, ասում է փաստաբան Հայկ Ալումյանը: «Հիմա, երբ դատարանների նկատմամբ ճնշում չկա, հույս ունենք, որ դատարանը կբավարարի մեր միջնորդությունը եւ Վահան Շիրխանյանի խափանման միջոցը կփոխվի»: Փաստաբանը տեղեկացրեց, որ Վահան Շիրխանյանը պատրաստվում է միջնորդություն  ներկայացնել, որպեսզի  Սերժ Սարգսյանը գործով ներգրավվի դատավարությամը  եւ առնվազն հարցաքննվի: «Սերժ Սարգսյանի եւ Վահան Շիրխանյանի միջեւ կան խնդիրներ, որոնք այս դատավարության ընթացքում պարզաբանման կարիք ունեն»: Հայաստանում քաղաքական իրադրությունը փոխվել է, ասում է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:  «ՀՀ գլխավոր դատախազը պնդում է, որ Հայաստանի համար առաջին դեմքը՝ Նիկոլ Փաշինյանը  նախկին քրեական հանցագործ է, նրա վրայից հանված չէ դատվածությունը, եւ  նա արդարացված չէ: Եվ երբ դատախազն ասում է՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան, նշանակում է, որ ասում է, թե Նիկոլ Փաշինյանը քրեական հանցագործ է»: