Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործարարը դիմում է իշխանություններին՝ վերադարձնել իրենից գողացած բիզնեսը (տեսանյութ)

Հասարակություն
tatul

«Մարտունու պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը շարունակում է պահանջել, որպեսզի արդար դատավորություն իրականացվի և իրեն վերադարձվի իր գործարանը: Գործարարը պնդում է, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը իրենից խլել է պանրի գործարանը: Այժմ Թաթուլ Բաղդասարյանը դիմում է հրապարակայնորեն իրավապահ մարմիններին՝ հույսով, որ այս անգամ արդարությունը կհաղթի: «Արդեն տաս տարի է պայքարում եմ  կոռուպցիոն սխեմայով ինձանից խլված սեփականության համար: Ես ունեմ սեփականության իրավունքի վկայական: Նախկին ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին եմ դիմել, ոչ մի արձագանք: Դիմել եմ քննչական պետին, որոշում չեն կայացրել: Քանի որ երկրում նոր իրավիճակ է, շատ բան է փոխվել, հիմա հույս ունեմ կսկսեն գործի նորմալ քննությունը ու ինձ կվերադարձնեն իմ գործարանը։ Հիմա դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ պետին, որ զբաղվեն այս խնդրով»,- ասաց Թաթուլ Բաղդասարյանը: Թաթուլ Բաղդասարյանը մինչ այդ բազում անգամ դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանին, «Ծառուկյան» դաշինքի նախագահ Գագիկ Ծառուկյանին, «Ելք» դաշինքի նախկին նախագահ Նիկոլ Փաշինյանին: Բաղդասարյանին նամակին արձագանքել է միայն «Ելք» դաշինքը: