Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանը մեղադրում է  Սերժ Սարգսյանին պետական դավաճանության մեջ

Քաղաքականություն
zaruhi-postanjyan

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ՝ 2018 թվականի ապրիլի 9-ին ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Չնայած այն հանգամանքին, որ տեղի ունեցավ Համահայկական մեծ ընդվզում, և Սերժ Սարգսյանը հեռացվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից, այնուամենայնիվ, նրա կողմից հովանավորված իրավապահ մարմինները և դատախազությունը դեռ դրսևորում են հանցավոր անգործություն և շարունակում են ծառայություններ մատուցել նրան: ՀՀ գլխավոր դատախազության կողմից Զարուհի Փոստանջյանի հաղորդմանը հանցագործության մասին (Սերժ Սարգսյանին պետական դավաճանության մեջ մեղադրելու վերաբերյալ) ընթացք չտալը՝ անգործություն դրսևորելը, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահն այսօր բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պատասխան դեռ չի ստացվել:   «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 24 մայիսի 2018 Երևան