Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյան. Արտահերթ ընտրություններն առաջնահերթություն են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM01221f89

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջնահերթություն են գործող կառավարության համար: Այս մասին ՀՀ կառավարության նոր կազմի երդմնակալության արարորողությունից հետո հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա չի նշանակում, սակայն, որ ընտրությունները նոր կառավարության միակ խնդիրն է, կառավարությունը պետք է գործի բնականոն ձևով և ունի ու ունենալու երկարաժամկետ ծրագրեր», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կարևոր է ոչ այնքան ընտրությունների ժամկետն է, այլ որակը: Անդրադառնալով արագաչափերի և ճանապարհային տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ իր առաջարկին՝ վարչապետն ընդգծեց, որ ինքն առաջարկել է դիտարկել  դրանց գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու հնարավորությունը և նշեց, որ այդ հնարավորությունը կդիտարկվի նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային կարգապահության վիճակագրության ստուգմամբ: «Եթե տեսնենք, որ ճանապարհային երթևեկության կարգապահության վիճակագրությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում վատթարացման միտումներ է դրսևորել, մենք կանենք եզրակացություններ, եթե չի վատթարացել, էլի կանենք եզրակացություններ:  Այդ հայտարարության շարունակությանը մենք կանդրադառնանք այդ հայտարարությունից հետո ճանապարհային երթևեկության կարգապահության վիւճակագրությունը հասկանալուց հետո»,- ասաց նա: