Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում թավշյա հեղափոխությունը  համարում են  ընդվզում դեպի իշխանություններ. Անուշ Հովհաննիսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
anush_hovhannisyan_640x381_copy.thumb_

 «Թուրքական միայն մեկ ընդդիմադիր թերթ է օգտագործել «թավշյա հեղափոխություն» տերմինը, մնացածը համաջողովրդավարական շարժումը որակում էին որպես ըմբոստություն, ընդվզում, անհնազանդություն», այսօր լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Ըստ մասնագետի, Նիկոլ Փաշինյանի դեռևս Արցախում  արված հայտարարությունը, որ իրենք պատրաստ են համագործակցել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, հատկանշական էր և կոչված էր ընդգծելու, որ Հայաստանի արտաքին օրակարգը լուրջ փոփոխությունների չի ենթարկվելու: Այդ հայտարարությանը արձագանքել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յելդրիմը՝ հետևյալ բովանդակությամբ. «Եթե Հայաստանը հրաժարվի  Թուրքայի հանդեպ ունեցած իր թշնամական վերաբերմունքից,  Թուրքիայի տարածքային ամբողջականության մասին սխալ դիրքորոշումից, Թուրքական կողմը պատրաստ է կշռադատել և պայմանավորվածություն ձեռք բերել»: Նա նաև  հավելեց, որ  նման հայտարարություններ միշտ էլ եղել են, բայց Հայաստան-Թուրքիա արտաքին  հարաբերություններում կտրուկ փոփոխություններ չեն նախատեսվում: