Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ-ն պատժել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին. Ազատություն (տեսանյութ)

Քաղաքականություն
exxv-1

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերով հանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանել չորս պատգամավորների՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի, վեհաժողովի նախկին նախագահ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտի, Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող՝ իսպանացի պատգամավոր Ժորդի Շուկլայի և ռումինացի պատգամավոր Սեզար Պրեդայի դեմ: Այս մասին ասված է ԵԽԽՎ -ի մամուլի ծառայության կողմից այսօր տարածված հայտարարությունում: Դրանում, մասնավորապես, նշված է, որ պատգամավորներ Ագրամունտը, Շուկլան, Պրեդան և Սեիդովը լրջորեն խախտել են վարքագծի կանոնակարգը և ժամանակավորապես զրկվում են պատգամավորի հիմնական իրավունքներից. նրանց արգելվում է դիտորդական առաքելություն իրականացնել և զեկուցողի պաշտոն զբաղեցնել: ԵԽԽՎ նախագահի պաշտոնից անցյալ տարի հեռացված Պեդրո Ագրամունտին 10 տարով, իսկ մյուս երեք պատգամավորներին՝ 2 տարի ժամկետով արգելվում է դիտորդական խմբերում հետևել ընտրությունների ընթացքին, որևէ հանձնաժողովի, ենթահանձնաժողովի նախագահի կամ նախագահի տեղակալի, ինչպես նաև ԵԽԽՎ նախագահի պաշտոն զբաղեցնել: Բացի այդ, նրանք զրկվել են նաև Վեհաժողովը, կամ դրա հանձնաժողովները ներկայացնելու իրավունքից: Նշված չորս պատգամավորներին արգելվում է նաև հարցեր ուղղել Եվրոպայի խորհրդի գործադիր մարմնին՝ Նախարարների կոմիտեին: Պատժամիջոցների ենթարկված չորս պատգամավորները, հիշեցենք, բազմիցս հայտնվել են կոռուպցիոն սկանդալների կիզակետում: Առայժմ, սակայն, իրավաբանորեն նրանց մեղքն ապացուցված չէ: Ավելին՝ այստեղ