Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատանի ըմբիշները կպայքարեն Եվրոպայի չեմպիոնության համար

Քաղաքականություն
sport-evro-borba-1

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում գերազանց են սկսել ելույթները Հայաստանի ազատ ոճային ըմբիշները: Մրցումների առաջին օրը մեր ըմբիշներից երկուսը մտել են եզրափակիչ եւ կպայքարեն չեմպիոնի կոչման համար: 45 կգ քաշային կարգում Ռաֆայել Հարությունյանը կիսաեզրափակիչում 10-0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Քյանան Գեյբաթովին: Եզրափակիչում նա այսօր կմրցի մակեդոնացի Բեսիր Ալիլիի հետ: 51 կգ քաշային Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակիչ մրցամարտում 3-2 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Սամվել Թերզյանին: Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի թուրք ըմբիշ Ադեմ Բուրակ Ուզունը: Մեր մյուս երեք ըմբիշները՝ Մեժլում Մեժլումյանը (60 կգ), Համլետ Հախվերդյանը (71 կգ) եւ Սերգեյ Սարգսյանը (92 կգ) պարտություն են կրել որակավորման փուլում եւ դուրս մնացել հետագա պայքարից: Այսօր տեղի կունենան մնացած հինգ քաշային  կարգերի նախնական մրցամարտերը: