Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կբավարարվենք եղած կուսակցությունների թարմացումներով. Հրանտ Խաչատրյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Hrant-Khachatryan

Հայաստանում տեղի ունեցածը կարելի է համարել հեղափոխություն, քանի որ կարճ ժամանակում եղան փոփոխություններ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՍԻՄ կուսակցության հիմնադիր, քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը: «Ես սա համարում եմ խաղաղ հեղափոխություն, որովհետև անցած օրերի ընթացքում գրանցվեցին շատ կարևոր արդյունքներ առանց մեծ բռնությունների, որոնք կարող էին ստվեր գցել մեր թավշյա հեղափոխության վրա:» Ըստ Հրանտ Խաչատրյանի՝ այս ամենից հետո առաջին հերթին պետք է ստեղծվեն ինստիտուցիոնալ կառույցներ, սակայն առայժմ ստիպված կլինենք բավարարվել եղած կուսակցությունների թարմացումներով: «Պետք է լինեն Խորհրդարանական նոր ազատ, արդար ընտրություններ, որով կավարտվի այս հեղափոխական շրջանը: Մարդկանց մտքի հեղափոխությունն ավարտվել է, և հիմա պետք է սահուն անցնել գործնական, կառուցողական աշխատանքի:» Հրանտ Խաչատրյանն ադրադարձավ նաև արցախյան խնդրին, նշելով, որ ժամանակն է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները դիտարկել որպես մեկ ամբողջություն: