Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այն ինչ ասել է Փաշինյանը 100 տոկոսով իրականություն է»․ Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
garnik

«Այն ինչ ասել է Փաշինյանը 100 տոկոսով իրականություն է»․ Գառնիկ Իսագուլյան Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի կարծիքով,Սերժ  Սարգսյանը հրաժարականը սխալ քայլ է համարում․ «Եթե իշխանության փոխանցում պիտի լիներ, ապա այն պետք է լիներ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան բանակցությունների միջոցով, Սարգսյանի հրաժարականը անակնկալ էր բոլորի համար։Հետո, երբ հանրապետականը հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրելու ես անընդհատ պնդում էի, որ խորհրդարանի չորս ուժերը պիտի համաձայնագիր ստորագրեն, բանակցություններ լինեն, որը ցավոք, տեղի չունեցավ»։ Իսագուլյանի խոսքով Նիկոլ Փաշինյանը հանրապետականին զսպելու մեխանիզմներ այժմ չունի․ «Կառավարությունը խորհրդարանում մեծամասնություն չունի, ամեն ինչ պետք է համաձայնեցնել ՀՀԿ-ի հետ, որը որևէ պայմանագրով կաշկանդված չի ինչ-որ գործողություններ անելու, թե ո՞ր կողմն առաջինը զենքերը վայր կդնի դեռ հարց է»։  Գառնիկ Իսագուլյանը դրական է համարում Նիկոլ Փաշինյանի տեսակետները արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ․ «Իհարկե, եղան քննադատություններ ինչ- որ արտահայտությունների հետ կապված, բայց ես սրանց կխնդրեի ուշադրություն չդարձնել, որովհետև փորձառության պակաս կա»։ Իսագուլյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որի համաձայն Արցախը պետք է բանակցող կողմ լինի․ «Այն ինչ ասել է պարոն Փաշինյանը 100 տոկոսով իրականություն է, որովհետև առանց Արցախի մասնակցության Արցախի հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել» Գառնիկ Իսագուլյանը վստահեցնում է՝ Հայաստանի նորանշանակ վարչապետը շատ լավ պատկերացնում է արցախյան հիմնախնդրի էությունը։