Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էջմիածին ՋՕ»-ի աշխատակիցները կփակեն Էջմիածին-Երևան ճանապարհը

Հասարակություն
Ejmiacin

Առավոտյան «Էջմիածին ՋՕ» ընկերության մոտ 40 աշխատակիցներ հավաքվել էին էջմիածնի տեղամասում և պահանջում էին իրենց չվճարված աշխատավարձերը։ Ջրօգտագործողների ընկերության աշխատակիցներից մեկի խոսքով, չվճարված աշխատավարձերը մոտավորապես կազմում են 100 միլիոն դրամ։ Աշխատակիցները պնդում են նաև, որ տնօրինության ներկայացուցիչները ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցներն են։ Բողոքողներին այսօր հաջողվել է հանդիպել տնօրինության հետ։ «Ա1+»-ի հետ զրույցում աշխատակիցները հայտնեցին, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ երեքշաբթի կստանան աշխատավարձերը, սակայն իրենք  չեն հավատում, քանի որ 2016 թվականից պատմությունը կրկնվում է։ Աշխատավարձ չստանալու դեպքում նրանք երեքշաբթի օրը պատրաստվում են փակել Էջմիածին-Երևան ճանապարհը։ Լուսանկարը՝ Հետքի