Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում մեկնարկել է GLAM ֆորումը

Քաղաքականություն
GLAM

Երևանի 2800 ամյակի առթիվ «Վիքիմեդիա Հայաստան» հիմնադրամը, համագործակցելով աշխարհի տարբեր վիքիմեդիաների հետ, Հայաստան է  հրավիրել աշխարհի տարբեր վիքիմեդիաների մասնագետներ։ Երկօրյա GLAM ֆորումի  ընթացքում մասնագետները կկիսվեն  վիքիմեդիայի դաշտում թանգարանների հետ համագործակցելու իրենց երկրների փորձով։ Այս մասին նշում է «Վիքին սիրում է Երևանը» նախագծի համակարգող Խաժակ Դրամփյանը։ «GLAM-ը հապավում է, բացվում է galleries, libraries, archives, museums, այսինքն՝ պատկերասրահներ, գրադարաններ, արխիվներ և թանգարաններ։ Ծրագրի շրջանակներում համագործակցում ենք շուրջ 15 թանգարանների հետ Երևանում»։ Նախագծի նպատակն է հարստացնել վիքիմեդիա հարթակները, այդ թվում նաև վիքիպեդիա հանրագիտարանը թանգարանների տրամադրված նյութերով։ «Հետագայում մենք կունենանք վիքի խմբագրատուն, որի շրջանակներում թանգարանների տրամադրած նյութերը թարգմանվելու են աշխարհի տարբեր լեզուներով»։ Այսօր և վաղը Հայաստանում հանդես կգան վիքիմեդիայի մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպիսիք են՝ Ավստրիան, Ռուսաստանը։