Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ն համապատասխան քանակի ձայներով կապահովի, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ» (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

«Մենք օժանդակելու ենք պատգամավորների մեկ/երրորդի առաջադրած թեկնածուին, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին»,- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Նրա օգտին հավաքագրվել է 45 ստորագրության, եւ ՀՀԿ-ն համապատասխան քանակի ձայներով կապահովի, որ նա դառնա վարչապետ»։  Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Ըստ Շարմազանովի, իրենք են հորդորել են, որ մի քանի պատգամավորներ կողմ քվեարկեն։ «Այստեղ որեւէ պառակտում չկա, սա մեր կոլեկտիվ որոշումն է։ Կարող է ութ լինել, կարող է 10 կամ 11 ձայն լինել»,- ասել է նա։ ՀՀԿ խոսնակը, սակայն, չի նշել, թե ովքեր են կողմ քվեարկողները լինելու, այդ մասին վաղվա նիստում կասի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ https://youtu.be/qffDdsqsUEA Շարմազանովը նաեւ հերքեց տեղեկությունները, թե ՀՀԿ ԳՄ նիստում վիճաբանություն է եղել։