Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանը հանդիպել է նաիրիտցիների հետ (տեսանյութ)

Հասարակություն
Narine.Still004

«Նաիրիտ»  գործարանի աշխատակիցներն այսօր  դուրս էին  եկել ցույցի ՝  հղելու իրենց  ուղերձը  իշխանությանը  և արտահայտելու  սպասելիքները նոր ձևավորվող կառավարությունից: Ըստ նրանց, աշխատակիցներին վերաբերող դատական պրոցեսները չեն անցնում արդարության գերայակության պայմաններում և խախտում են իրավունքները:    Աշխատակիցների կողքին էր նաև  դատական գործընթացներում նրանց շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանը, ով  մեզ հետ զրույցում  ընդգծեց, որ  իրենք այսօր  փողոց են դուրս եկել,  որպեսզի հասարակությունը կարողանա իր  օբյեկտիվ գնահատականը տալ գործող դատական իշխանության վերաբերյալ և բարձրաձայնել հուզող խնդիրները.                                                                                                                  «Նաիրիտի  աշխատակիցները՝ մոտ 200 հոգի,  դիմել են դատարան, նրանց մեջ կան խմբեր, որոնք արդեն անցել են ներպետական բոլոր ատյաններով, իսկ ոմանց գործերը դեռ գտնվում են առաջին ատյանի դատարանում: Դատավարության ընթացքում մենք բախվել ենք ոչ միայն վերջնական ապօրինի վճիռների, այլ նաև դատավարության ընթացքում տեսել ենք դատավորների վատ վերաբերմունքը»,- ասում է պաշտպանը։ Ըստ նրա՝  ոչ միայն ընթացիկ կանոնակարգեր և նորմեր են խախտվել,  այլև վարքագծի կանոնները չեն պահվել. « Չկա վստահություն, որ դատարանը կարող է անցկացնել արդար և անաչառ դատավարություն:  Մենք այստեղ էինք  ՀՀ նախագահին՝ Սահմանադրության երաշխավորին,   հայտնելու  մեր տպավորությունները, այստեղից էլ պատրաստվում էինք գնալ   Վճռաբեկ դատարան՝ Արման Մկրտումյանին արտահայտելու մեր բողոքը, նա մի քանի տարի է ՝ զբաղվում է դատական իշխանության վարկաբեկման աշխատանքով,  թեև ստացել է վաստակավոր իրավաբանի կոչում»:  Նաիրիտցիներին և Տիգրան Սարգսյանին ոգևորել է այն, որ  Արմեն Սարգսյանը  համաձայնել է  հանդիպել կառավարության դիմաց բողոքի ակցիա կատարող նաիրիտցիների հետ ու խոստումներ տվել. «Խնդիրները լսելուց հետո էլ խոստացավ կանոնակարգել հարցերը, անգամ առաջարկեց ստեղծել պատվիրակություն և հաջորդ անգամ ներկայանալ ավելի կառուցողական հարցեր քննարկելու և լուծելու համար, իսկ Արման Մկրտումյանի մասով, նա խոստացավ, որ հարցերը կքննեն Դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ և շուտափույթ կկարգավորեն»,- ասաց պաշտպանը: