Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ն այսօր հետախուզական մի քանի ինքնաթիռ է օդ բարձրացրել (տեսանյութ)

Քաղաքականություն
siria

Իրավիճակը չափազանց լարված է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Սիրիայում քիմիական զենք օգտագործելու խնդրին: «Կա կարծիք, որ Ասադին այս պահին ձեռք չէր տալիս քիմիական զենք օգտագործել, որովհետև նա իր տարածքն ամբողջությամբ ազատագրել է, իսկ եվրոպական և ամերիկյան լրատվամիջոցներն էլ ասում են, որ Ասադն իր ժողովրդի դեմ քիմիական զենք է կիրառել և պետք է դրա համար պատասխանատվություն կրի»: Սիրիայում բախվում են մի շարք  պետությունների  շահեր։ ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստվում է հիթիռակոծել Սիրիայի քիմիական զենքի օբյեկտները, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ,  եթե հրթիռակոծության արդյունքում զոհվեն ռուս զինվորականներ, ասում է միջազգայնագետը: Հարցին, արդյոք ԱՄՆ-ն հարված կհասցնի՞ Ռուսաստանի, թե՞ սա պարզապես վախի մթնոլորտ ստեղծելու համար է արվում, Սուրեն Սարգսյանն ասաց. «ԱՄՆ-ն այսօր արդեն հետախուզական մի քանի ինքնաթիռ է օդ բարձրացրել, Ռուսաստանն իր ուժերը եւս բերել է ռազմական պատրաստվածության: Անկախ վախի մթնոլորտ ստեղծելու ստրատեգիան, չի բացառվում նաեւ ռազմական ուժի կիրառումը»: