Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սա սովորական «наезд» է փաստաբանների վրա. Ալեքսանդր Սիրունյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
pastabanner

Փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի եւ Կարեն Կիրակոսյանի կողմից ենթադրյալ խարդախություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմնաը հայտնեցին վերջիններս: 1,5 տարի առաջ նրանց  վստահորդը 2 մլն դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել, որի գումարը վճարել է վստահորդի եղբայր Խորեն Բարխոյանը: «Պաշտպանյալ Սամվել Բարխոյանին գրավի դիմաց ազատ են արձակում: Մոտ 40-50 օր հետո վերքաննիչ դատարանը գրավը վերացնում է և Սամվել Բարխոյանին կալանավորում: Քանի որ գումարը ես եմ մուծել, դատարանը փոխանցում է ինձ»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը: Փաստաբանի պնդմամբ՝ դրանից հետո հայտնվում են Սամվել Բարխոյանի քույրն ու կինը և պահանջում գրավի գումարը, ինչին ի պատասխան Ալեքսանդ Սիրունյանը հայտնել է. «Ինձ գումարը տվել է Խորեն Բարխոյանը, գումարը մուծել եմ առաջին կնոջ որդու՝ Վոլոդյա Բարխոյանի հետ, նրանց կտամ, բայց ձեզ չեմ տա: Հունվար ամսին Կենտրոնի ոստիկանությունից ահազանգ ենք ստանում, որ 2 տիկինները բողոք են գրել, որ սեպտեմբերի 3-ին Կենտրոնի դատարանի մուտքի մոտ ինձ և Կարեն Կիրակոսյանին տվել են 2 միլիոն 150 հազար դրամ: Մի շաբաթից պարզվում է քրեական գործ է հարուցվել»: Փաստաբանների պաշտպան Հայկ Սարգսյանը պնդում է, որ քրեական գործն ապօրինի է հարուցվել: «Իսկզբանե քրեական գործը հարուցվել է առանց քրեական օրենսգրքով քրեական գործ հարուցելու հիմքի: Այսինքն՝ քրեական գործն իսկզբանե հարուցվել է ապօրինի: Այս գործի աբսուրդն այն աստիճան է, որ քննչական մարմինը հրաժարվում է իրականացնել իր պարտականությունները: Մենք քննիչին միջնորդում ենք, որպեսզի հանի վերծանումները ու պարզի, որ տվյալ օրը, տվյալ ժամին , տվյալ վայրում այդ մարդիկ չեն գտնվել, քննիչը միջնորդությունը մերժում է՝ պատճառաբանելով, որ վկաներին, տուժողին նախազգուշացրել է սուտ ցուցմունք տալու համար և իրենց ցուցմունքները կասկած չեն հարուցում»:   Փաստաբանների փոխանցմամբ՝ գործն այժմ քննության փուլում է: