Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանում ակտիվացել են սեռային հավասարության խնդիրները». Գագիկ Մակարյան (տեսանյութ)

Հասարակություն
Gagik-Makaryan

Թեև Հայաստանի Հանրապետությունում տղամարդիկ և կանայք հավասար են և որևէ օրենքով տղամարդկանց գերակայություն չի տրվում, սակայն Հայաստանը մղվում է մի դաշտ, որտեղ դրվում են կանանց իրավունքների ոտնահարման ձևակերպումներ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ «Վերջերս ակտիվացել են սեռային հավասարության խնդիրները։ Շատ փորձագետներ բերում են տվյալներ, ըստ որոնց, ընդհանուր աշխատանքային ռեսուրսների մեջ կանանց ռեսուրսները կազմում են 55 տոկոս։ Մինչև 29 տարեկան կանանց մեջ 45 տոսկոսը ոչ սվորում են, ոչ աշխատում։ Պաշտոնապես գործազուրկ գրանցվածների 68 տոկոսը կանայք են։ Բայց սրա պատճառներից մեկն էլ նաև այն է, որ տղամարդիկ պարզապես չեն դիմում և չեն գրանցվում։ Կանայք վարձատրվում են տղամարդկանց աշխատավարձի 68 տոկոսի չափով»,-նշեց Գագիկ Մակարյանը։ Գագիկ Մակարյանը, անդրադառնալով գործարար միջավայրի առկա զարգացումներին, բիզնես մշակույթի բարելավման անհրաժեշտությանը, շեշտեց, որ դրա համար պետք է պետական կառույցների ուշադրությունը։ «Դեռևս առկա է բիզնես-պետական պաշտոնյաներ սերտաճումը։ Պետական ապարատում առկա է պետական պաշտոններ զբաղեցնող մարդկանց մոտիվացիայի պակասը։ Առկա է նաև նրանց անփութությունը։ Հաճախ տարբեր առիթներով սխալվում, բայց այդ սխալների դիմաց չեն կրում պատասխանատվություն կամ միայն ներողություն խնդրելով հարցն ավարտում են»։