Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հնարավոր է՝ մի օր էլ Հայաստանը նորից հետաքրքրի գերտերություններից որևէ մեկին» (տեսանյութ)

Քաղաքականություն
Aragats-Akhoyan

«Քաղաքականության մեջ չկա էսպիսի բան՝ լինեն դարավոր բարեկամներ կամ դարավոր թշնամիներ»,- ասում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Նրա կարծիքով՝ հնարավոր է մի օր էլ մեր տարածաշրջանն ու մեր երկիրը հետաքրքրեն գերտերություններին ու այն դառնա շահերի բախման թատերաբեմ: «Մենք լուրջ սեպն ենք, որը թույլ չի տալիս, որ իրականանա պանթյուրքիզմը»,- ընդգծում է նա: «Ա1+»-ի հարցին ի պատասխան նա նշում է, որ վտանգ ավելի շատ տեսնում է Արևմուտքի կողմից, իսկ Ռուսաստանից սպասվող վտանգը դասում է ամենավերջին տեղում: Հիշեցնում է պատմական դառը անցյալը, երբ Հայաստանը ոչնչացվում էր, մինչդեռ Անգլիան ու Գերմանիան աչք էին փակում իրականության վրա: Ըստ պարոն Ախոյանի՝ պատմության կրկնությունից խուսափելու համար տարածաշրջանում պետք է դաշնակիցներ ձեռք բերել, որը մինչ այս պահը, սակայն, մեր երկիրը իրականացնում է «փափուկ» դիվանագիտությամբ: Խոսելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին՝ պարոն Ախոյանը անհանգստություն է հայտնում տեղի հայության վերաբերյալ: «Առանց մեծ քաղաքականությանը խառնվելու պետք է որոշակի օգնություն ցուցաբերել հայկական համայնքներին, որպեսզի նրանք հասկանան՝ հայ ազգը կա և հետաքրքրված է նրա վաղվա օրվանով»,- ասում է նա: