Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Պուտին. Պատահական ընտրված նախագահ, որը դարձավ ռուսական ամրոցի պաշտպանը

Քաղաքականություն
putin

 CNN-ի թղթակից Ջիլլ Դողհերթիի վերլուծությունը  «2000 թվականի մի ցուրտ գիշեր էր, երբ առաջին անգամ դեմ-առ-դեմ տեսա Պուտինին։ Նա հենց նոր առաջին անգամ հաղթել էր ընտրություններում և եկել էր իր քարոզարշավի ղեկավարների մոտ՝ պատրաստ պատասխանել լրագրողների բոլոր հարցերին։             Պուտինն այդ ժամանակ 47 տարեկան էր, նոր էր քաղաքականությունում։ Դա նույնիսկ տեսքից էր զգացվում. ոչ պաշտոնական հագուկապով, շագանակագույն սվիտերով, նիհար ու լուրջ դեմքով։             Ընդամենը 3 ամիս էր անցել այն բանից, որ նախագահ Բորիս Ելցինը ցնցեց աշխարհը՝ հրաժարական տալով նոր տարվա նախօրեին և ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի վետերան և Ազգային Անվտանգության Ծառայության նախկին ղեկավար Վլադիմիր Պուտինին անվանեց գործող նախագահ։             Պուտինը մեծամտաբար ասաց. «Երբեք չէի կարծում, որ նախագահական ընտրություններում կդնեմ իմ թեկնածությունը։ Կարծում էի, որ աջ ու ծախ խոստումներ բաժանելը սխալ է, քանի որ շատ խոստումներ հնարավոր չեն լինում պահել»։     Նա տխուր կերպով ասաց. «Մարդիկ հոգնել են, ամեն ինչ դժվար է նրանց համար, նրանք ավելի լավ բաներ են սպասում ինձնից։ Բայց իհարկե հրաշքներ չեն լինում»։ Մեկ տասնամյակ հետո ռուսներն ավելի լավ էին ապրում ի շնորհիվ տնտեսական բարեփոխումների և նավթի կտրուկ բարձրացող գների, որոնք լցնում էին ազգային գանձարանը։ Բայց այն ժամանակ Պուտինի քաղաքականությունը մի կողմ էլ ուներ։ Ռուսաստանը չեչեն զինվորականների հետ պատերազմի մեջ էր և 2000 թվականի ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ Պուտինը նստեց ՍՈւ-27 ռազմական օդանավ և գնաց Չեչենների մայրաքաղաք Գրոզնի։ Հանդիպելով իր զինված ուժերի անդամներին՝ նա երդվեց վերացնել ապստամբներին։             Համառ մարդու իր կերպարը աշխատեց։ Դա մի դեր էր, որը ավելի էր հզորանալու իր նախագահության ընթացքում։ Դրանից 18 տարի հետո՝ կիրակի օրը ևս մի ցուրտ ընտրական գիշեր էր, երբ 65-ամյա Պուտինը բարձրացավ բեմ՝ նշելու իր հաղթանակը Մոսկվայի կենտրոնում։ Դեմքն ավելի լիքն էր, աչքերի անկյուններում ուներ կնճիռներ, բայց իր մորթյա բաճկոնը հագին հպարտ քայլում էր դեպի ամբոխը։ Պուտինը նրանց շնորհակալություն հայտնեց իր 4-րդ ընտրական հաղթանակի համար՝ անվանելով այն «ճանաչում այն բանի, ինչ արել ենք անցած տարիների ընթացքում՝ շատ բարդ իրավիճակներում»։ «Մենք մտածելու ենք մեր մեծ հայրենիքի ապագայի մասին, մեր երեխաների ապագայի մասին։ Մեզ համար հաջողություն է նախատեսված»։ Այս օրերին Պուտինը չի կարող խոստանալ ռուսներին, որ նրանք կապրեն տնտեսապես ավելի լավ. արևմտյան պատժամիջոցները և հոսանքի ցածր գները հանգեցրել են դրան։ Դրա փոխարեն, նա խոստանում է ազգային մի թիմի անդամակցություն, որը միավորված է հաղթահարելու հաղթանակի ճանապարհին ստեղծված բոլոր բարդությունները։ «Գլխավոր վտանգը և մեր գլխավոր թշնամին այն փաստն է, որ մենք հետ ենք ընկնում։ Մենք պետք է մեր ճակատագրի տերը դառնանք», - զգուշացրեց նա Ազգային Ժողովի մարտի 19-ի՝ կառավարությանն ուղղված կոչի ժամանակ։ Ռուսաստանի նախագահը առաջարկում է մի քանի տարբերակ դա անելու համար։ Նա չունի մշակված տնտեսական ծրագիր իր նախագահության շրջանի համար, որը, ըստ Ռուսաստանի սահմանադրության պետք է լինի իր վերջին շրջանը։ Չնայած, իր համախոհներից շատերի համար տնտեսությունը չէ, որ բնորոշում է Վլադիմիր Պուտինին, այլ նրա դերը, որպես «ազգի պահապան»։ Չեչնիան երկար ժամանակ է, ինչ խաղաղ է։ Այժմյան թշնամին արևմուտքն է՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ամբողջ Եվրոպան։ Պատկերավոր օրինակ է կառավարության առաջ ելույթի ժամանակ նոր ատոմային զենքերի՝ խնամքով բեմադրված ներկայացումը։ Նախ ցուցադրվեց մի տեսանյութ, որից հետո նա ներկայացրեց իր ձևակերպմամբ «լրիվ նոր տեսակի մի զենք», որին Ամերիկան չի կարող դիմադրել․ մի ռազմավարական զենքի համալիր, որն աշխատում է ատոմային հրթիռով։ Պուտինը, զգուշացնելով նրանց, որոնք կարող են մտածել, թե «Ռուսաստանի հանդեպ ունեն միակողմանի առավելություն», ասաց․ «ոչ ոք չի կարողացել սանձել Ռուսաստանը»։ Գործողությունները քննադատվել են արևմուտքում, բայց արժանացել ծափահարությունների՝ Ռուսաստանում։ Մոսկվայի ռազմական գործողությունները Սիրիայում ցույց տվեցին Ռուսաստանի նոր ռազմական քաջությունը և Պուտինի ցանկությունը ծառայության մեջ պահել այն։ Ռուսաստանը հիմա «ռուսական ամրոց» է, իսկ Պուտինը՝ դրա պաշտպանը, մի կերպար, որը կերտվել է պետական լրատվամիջոցների կողմից, մի կեցվածք, որը որոշ ռուս ընտրողների կողմից աջակցության է արժանանում, որն էլ հակադարձվում է  Արևմուտքի կողմից իրենց տեսած վիրավորանքներին, հարձակումներին և «Ռուսոֆոբիային»։ Նույնիսկ Լոնդոնի կողմից քաղաքական հարձակումը՝ նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորումը կարող է Պուտինին օգնած լինել այս ընտրություններում։ Ռոսաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահն ասել է․ «Մեր ժողովուրդը միշտ միավորվում է դժվար պահին», - մեջբերում է ՏԱՍՍ լրատվականը։ «Շատ շնորհակալ ենք Արևմուտքի որոշ ղեկավարների, որոնց անունները չեմ նշի, քանի որ օգնել են մեր ժողովրդի համախմբման գործում։ Նրենք պետք է իմանան, որ մենք երբեք հանգիստ չենք նստում, երբ կա այդքան ճնշում» 2018 թվականին Պուտինյան Ռուսաստանին անհրաժեշտ է արտաքին թշնամի, որն ամեն դեպքում վերընտրված նախագահը հիմա ունի»։