A
A
ՌԴ ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների առաջին արդյունքները
Ռուսաստանի ԿԸՀ-ն ամփոփել է նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցության առաջին արդյունքները: ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտնել է, որ մասնակցությունը կազմել է 16,55 տոկոս: Մոսկվայում տեղական ժամանակով 11:00-ին քվեարկել է ընտրողների 5,98 տոկոսը, Սանկտ Պետերբուրգում՝ 4,47 տոկոսը, Ղրիմում՝ 13,08 տոկոսը: Քվեարկած ռուսաստանցիների թիվը գերազանցում է նախորդ նախագահական ընտրություններում Մոսկվայի ժամանակով 10:00-ի դրությամբ մասնակցությանը, երբ այդ ժամին քվեարկել էր ընտրողների 12,2 տոկոսը: 2012 թվականին ընտրություններին ընդհանուր մասնակցությունը կազմել էր 65,34 տոկոս: