Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Վենգերը հավատում է «Արսենալի» նոր հաջողություններին

Սպորտ
sport-arsenal-7.03.

Լոնդոնի «Արսենալի» մինչեւ 18 տարեկանների թիմը վերջին ամիսներին լավ է հանդես գալիս տարբեր մրցաշարում, ինչը մեծապես ուրախացրել է Արսեն Վենգերին, որը հավատացած է, որ ակումբի Ակադեմիայի նոր սերնդի շնորհիվ գլխավոր թիմը նոր հաջողությունների կհասնի Պրեմիեր լիգայում:  «Ես միշտ հետեւում եմ երիտասարդական թիմերի խաղերին, - «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոստովանել է  ֆրանսիացի մարզիչը, - Մենք ձևավորում ենք մեր նոր ԴՆԹ-ն, ինչը շատ կարեւոր գործոն է, քանզի մեծ գումարներ ենք ներդնում երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստմաև գործում: Վերջնական արդյունքը պետք է լինի այն, որ խաղացողներ պատրաստենք առաջին թիմի համար: Մեզ արդեն ծանոթ ֆուտբոլիստներից՝ Նկետիայից, Վիլոքից, Դա Սիլվայից եւ Նելսոնից բացի, կա երիտասարդ խաղացողների եւս մի խումբ, որոնց հետ ես մեծ հույսեր եմ կապում: Կարծում եմ, որ 2-3 տարի հետո նրանք նոր հաջողություններ կբերեն «Արսենալին», այդ թվում նաեւ Պրեմիեր լիգայում», - ասել է Արսեն Վենգերը: Նշենք, որ «Արսենալի» մինչեւ 18 տարեկանների թիմը երեկ 5:1 հաշվով հաղթանակ է տարել Անգլիայի երիտասարդական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում՝ հյուրընկալվելիս ջախջախելով  «Կոլչեսթերին»: