Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ՝ «Բրայթոն» - «Արսենալ». Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է (տեսանյութ)

Սպորտ
gagik

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալն» արտագնա խաղում կմրցի առաջնության նորեկ «Բրայթոնի» հետ: Թիմերի գլխավոր մարզչներն արդեն հրապարակել են ֆուտբոլիստների հայտացուցակները: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ընգրկել է մեկնարկային կազմում: Մրցաշարի 28 տուրից հետո «Բրայթոնը» 31 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը, իսկ լոնդոնցիները 45-ով ընթանում են 6-րդ հորիզոնականում: Ինչպես նշում է Պրեմիեր լիգայի թվիթերյան էջը, «Արսենալը» մրցաշարի նորեկների հետ անցկացրած նախորդ 34 խաղերում տարել է 29 հաղթանակ, իսկ 5 հանդիպում ավարտել է ոչ-ոքի: «Բրայթոն» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին: Անգլիական ֆուտբոլի սիրահարներն այն կարող են դիտել մեր կայքէջում կամ այստեղ