Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասագրքերում քաղաքական իրադարձությունները ՀՀԿ-ականների մեկնաբանությամբ է մատուցված (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
patmutyan-dasagirq

Դպրոցական դասագրքերը  հաճախ  դառնում են գործիք` իշխանական գաղափարաբանությունը տարածելու համար։ Ըստ պատմագետ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալրի դասավանդող Վահրամ Թոքմաջյանի՝  Հայոց պատմության դասագրքերը անաչառ չեն ներկայացնում իրադարձությունները։ Հատկապես՝ նորագույն շրջանը, 88-ի Ղարաբաղյան շարժումը, անկախության կայացումը շարադրված են ըստ ճաշակի։ Մարտի 1-ի ողբերգական դեպքերը նկարագրելիս դասագրքում մեջբերումներ են արված ոստիկանության ամփոփոփագրերից։ «Այսինքն, այն, որ ոստիկանությունը հարձակվեց, ծեծեց, ջարդեց սպանեց՝ չկա, դուրս է գալիս, որ հանրահավաքի մասնակիցներն էին ապակայունացրել քաղաքական իրավիճակը: Էնպես են ներկայացնում Մարտի 1-ի դեպքերը, որ 90- ականների վերջին սերունդը, որը չի տեսել էդ ամենը կամ շատ փոքր է եղել, էդ մասին ոչ մի բան չգիտի»,- ասում է Վահրամ Թոքմաջյանը: 2016թ ապրիլյան պատերազի նկարագրությունը պատմագետին «Զինուժ» հաղորդաշարն է հիշեցրել՝  ամեն ինչ  պաթոսով և գեղարվեստական ոճով։ Ընդհանրապես, Վահրամ Թոքմաջյանը կարծում է, որ սխալ ուղենիշ են ընտրել  պատմության դասագրքերի հեղինակները։  Իրադարձությունները  դասագրքերում ներկայացվում են  որպես բացարձակ ճշմարտություն։ «Չկա հարց, որը սովորողին կստիպի մտածել , անգամ վերջին առաջադրանքները թեմայի վերաբերյալ կրկնություն են»,- ասում է պատմագետը։ Մենք փորձեցինք նաև զրուցել «Հայոց պատմություն»  դասագրքերի հեղինակներից  պատմաբան  Աշոտ Մելքոնյանի հետ։ Վերջինս նպատակահարմար չգտավ մեկնաբանություն տալ։