Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարկատուն կարող է խուսափել տուգանքներից». Վահագն Համբարձումյան

Քաղաքականություն
Vahagn-Hambardzumyan

Նոր հարկային օրենսգիրքը բիզնեսի կյանքում որոշակի փոփոխություններ է մտցնում։ Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը։ «Նախկինում մանրամասն սահմանված չէին ստուգողների և ստուգվողների պարտականություններն ու իրավունքները։ Այժմ դրանք հստակեցված են։ Դրանց հետ մեկտեղ հստակեցվել են նաև ստուգումների հետ կապված ժամկետները»։ Դավիթ Համբարձումյանը նկատում է, որ նախկինում, օրինակ՝ արտերկրում հարցումներն ու ստուգումները կարող էին տևել 2-3 տարի, որովհետև վերջնաժամկետ սահմնաված չէր։ Հիմա դրվել է 180 օր սահմանափակում։ «Ներառվել է նաև ստուգման ժամանակ հաշվետվությունների ստուգման թույլտվություն։ Նախկինում, երբ ստուգումը բացվում էր, հարկատուն իրավունք չուներ հաշվետվության ճշտում իրականացնել։ Այն իրենից կոռուպցիոն ռիսկ էր պարունակում։ Հիմա հարկատուն ճշտումների միջոցով կարող է խուսափել տուգանքներից»։ Անդրադառնալով «Ելք» խմբակցության նոր հարկային օրենսգրքի վերաբերյալ հրավիրած արտահերթ նիստին՝ Վահագն Համբարձումյանը նշեց, որ գնաճը թեև կապված է նաև նոր հարկային օրենսգրքի կիրառման հետ, բայց վստահ չէ, որ կա պահանջ վերադառնալ հարկային նախկին օրենքներին։