Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պրն. Յագլանդը հստակ ասաց, որ ՀՀ-ն գնում է ճիշտ ուղղությամբ. Շարմազանով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sharmazanov

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ  Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցին և ԵԽԽՎ-ում ունեցած նրա ելույթին։  «Նախ ասեմ, որ Հայաստանը հաջողությամբ իրականացնում է դիֆերսիֆիկացված արտաքին քաղաքականություն։ Ինչպես պրն նախագահը նշեց, մենք ՀԱՊԿ անդամ ենք, Ռուսաստանի դաշնակիցն ենք, բայց միևնույն ժամանակ մեզ հաջողվել է շատ  լավ հարաբերություններ հաստատել ԵՄ երկրների հետ, մասնավորապես Ֆրանսիայի, որը ՀՀ համար բարեկամ երկիր է։ Հայ Ֆրանսիական հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգանում են՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլն»,- ասաց Էդուարդ Շարազանովը։ Նա հատկապես կարևորեց այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի՝ Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ հայտարարության ժամանակ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ  շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի պայքարը ազատության և մարդու իրավունքների պաշտպանության պայքար է և այն չի կարող չպսակվել հաջողությամբ։ Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Հայաստանը անդամակցելով ԵԱՏՄ կառույցին, սպասարկում է միայն Հայաստանի շահերը. «Շատ կարևոր բան ասաց պրն նախագահը Ստրասբուրգում. ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն պետք է համագործակցեն, քանի որ դա է պահանջում այդ երկու միությունների շահերը։ Այստեղ Հայաստանի նախագահը հանդես եկավ որպես երկու միությունների կամուրջ հանդիսացող երկրի առաջնորդ»,- նշեց ԱԺ փոխնախագահը։ Էդուարդ Շարմազանով նշեց, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին Սերժ Սարգսյանի  ելույթը պատասխանում է շատերի հարցին՝ ե՞րբ կլինի զարգացման շոշափելի արդյունք, շոշափելի բարեփոխում, որը ՀՀ քաղաքացին կզգա իր վրա. «Երեկ դա շատ հստակ երևաց։ Եթե մի պահ բոլորս հետ գնանք մի քանի տարի հետ՝ նույն Ստրասբուրգ կամ Փարիզ, կտեսնենք՝ ինչպիսի բառապաշարով և ինչպիսի բառամթերք էին օգտագործում Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի հետ կապված մեր եվրոպացի բարեկամները, և ինչպիսի բառամթերք են օգտագործում այսօր։ Պրն Յագլանդը հստակ երեկ ասաց, որ ՀՀ-ն գնում է ճիշտ ուղղությամբ»։ Անդրադառնալով գնաճի վերաբերյալ ԱԺ լսումներին՝ Էդուարդ Շարամազանովը շեշտեց, թե լսումները արդյունավետ էին։  «Ի տարբերություն մեր որոշ ընդդիմադիր գործընկերների, եթե իրենք ասում էին, թե լսումները պետք է վերածվեն հանրահավաքի կամ երթի, կամ դառնա միտինգի երկրորդ սերիա, ապա լսումների նպատակը դա չի եղել։ Լսումների նպատակը եղել է լսել բոլոր շահագրգռող կողմերին, տալ հանրությանը անհանգստացնող հարցերի պատասխանը, ստանալ առաջարկներ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։