Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթեր Յունայթեդը» հաջողություն է մաղթել Հենրիխին. (տեսանյութ)

Կարևոր լուրեր
27332596_10155461387462746_756579gg5842959466002_n

«Մանչեսթեր Յունայթեդը» իր էջում գրառում է կատարել .  Մենք ցանկանում ենք  մեծ հաջողություններ  մաղթել  Հենրիխ Մխիթարյանին «Արսենալ» տեղափոխվելու համար: Շնորհակալություն հիշողությունների համար, Micki. Ավելի վաղ  «Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել  է Հենրիխ Մխիթարյանի մասին: «Ցանկանում եմ հաջողություն և երջանկություն մաղթել Հենրիխ Մխիթարյանին: Վստահ եմ, որ նրա մոտ ամեն ինչ կհանջողվի: Չենք մոռանա Մխիթարյանին, հատկապես նրա ներդրումը Եվրոպա Լիգայում հաղթելու գործում»: Իսկ Հենրիխ Մխիթարյանը իր հերթին ՖԲ-յան իր էջում գրել է. Ուզում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներին և անձնակազմին, և հատկապես երկրպագուներին՝ սիրո, համբերատարության և աջակցության համար։ Ես հպարտ եմ, որ մասն եմ եղել մեծագույն ակումբի պատմության՝ կերտելով Եվրոպայի լիգայի հաղթանակը։ Ես միշտ կհիշեմ այդ պահն ու այդ հանդիպումը։ Կհիշեմ կարիճ-հարվածով գոլս և «Whoa Mkhitaryan...» երգը։ Ես կարող եմ թվել շատ հիշողություններ, ես վայելել եմ ամեն պահը, որ կիսել ենք միասին։ Ի սրտե շնորհակալ եմ։ Լավագույնն եմ մաղթում ձեզ։ Կյանքը շարունակվում է


Իսկ Արսենալի ֆաները տեսանյութ են  պատրաստել, որում նշվում է, որ Մխիթարյանը խոսում  է վեց լեզուներով, եւ որ նա առաջին եւ միակ ազգությամբ հայն է այս թիմում.) https://youtu.be/9CPru7GzPHc