Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենան վաճառվեց. Առավոտ

Հասարակություն
Levon-Ter-Petrosyani-meqena

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան այսօր աճուրդում վաճառվեց՝ 5 միլիոն 500 հազար դրամով: Նախկին աճուրդների ժամանակ հայտեր չէին ներկայացվում: Այս անգամ էլ ընդամենը 1 հայտ է ներկայացվել: Այս մասին Aravot.am-ին ասացին ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից: Հիշեցնենք, որ  ՀՀ առաջին նախագահին սպասարկածը  1982 թվականի արտադրության «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի մեքենա է: Սրա մեկնարկային գինը եղել է 17 միլիոն դրամ: Եվ ըստ օրենքի, եթե աճուրդում հայտ չի ներկայացվում եւ գնորդ չի լինում, ապա աճուրդի հանված ապրանքի գինը նվազեցվում է: Ամբողջն՝ այս հասցեով