Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված իրավիճակ՝ Սասնա ծռերի դատական նիստին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sasna-crer

Սասնա ծռերի 11 անդամների գործով դատական նիստին այսօր մեղադրողը հրապարակում էր գրավոր ապացույցներ, ըստ որոնց՝ ՊՊԾ գնդում հանձնվելուց հետո Սասնա ծռերի անդամների հագուստի առգրավում էր կատարվել։  Մեղադրողը հրապարակեց նաև Արամ Հակոբյանի հագուստի առգրավման արձանագրությունը, ըստ որի՝ նրա տաբատը պատռված է եղել։ Արամ Հակոբյանը դատարանում հայտարարեց, որ գետնին գցած քարշ են տվել, ոչ մի փոխհրաձգություն չի եղել, պարզապես ինքը փորձել է  օգնել արյունաքամ եղած անձին (անձի անունը չհրապարակվեց), հենց այդ ժամանակ էլ 6-7 հոգով հարձակվել են իր վրա և խոշտանգել։ Այսօր մի քանի անգամ մեղադրողի հրապարակած ապացույցներից հետո հայտարարությամբ հանդես եկավ Մարտիրոս Հակոբյանը՝ ազատամարտիկների շրջանում հայտնի Դեդը։ Նա փորձում էր պարզել, թե ինչ ապացույցներ են ներկայացվում։ Մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը նշեց, որ դրանք անտեղի հարցադրումներ են։ Դա առաջացրեց Մարտիրոս Հակոբյանի դժգոհությունը։ Նրան միացան նաև Սասնա ծռերի մյուս անդամները։ Փոխադարձ վիրավորանքներ հնչեցին 2 կողմից, ինչի հետևանքով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանը Մարտիրոս Հակոբյանին 3 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից և նիստն ընդմիջեց 15 րոպեով։