Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկազ Բաղմանյանն ազատվել է պաշտոնից (տեսանյութ)

Պաշտոնական
89.thumb_

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ. Գեներալ-լեյտենանտ Հայկազ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»։