Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը պետք է պահանջի, որ НТВ հեռուստաալիքը ներողություն խնդրի» (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-sargsyan-2

«Այս հաղորդումից հետո ես գտնում եմ որ Հայաստանի դեսպանությունը Ռուսաստանում պարտադիր պետք է համապատասխան նոտա տա և պահանջի, որ  այդ ՆՏՎ կոչված հեռուստաալիքը ոչ միայն ներողություն խնդրի, այլև պատժի այն վարողներին»,-նշում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ռուսների պահվածքին։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ ռուսական ՆՏՎ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հանդիպման վայրը» թոք շոուում Հայաստանի եվրաինտեգրացումը բնորոշել էին որպես Ռուսաստանի հանդեպ անհավատարիմ կնոջ քայլ։ Արամ Սարգսյանը հավատացած է, որ վստահելի հարաբերությունների պարագայում կողմերը միմյանց դավաճան չեն կոչում կամ մեղադրում ինչ-որ քայլերի մեջ։ Ըստ նրա՝ ԵԱՏՄ կազմում մենք ունենք որոշակի պարտավորություններ, այդ թվում՝ բացատրել այս կամ այն քայլերի պատճառները թե պաշտոնական օղակներին և թե հասարակության լայն շերտերին։    «Մեր խնդիրն է՝ ներկայացնել ու ասել, որ, գիտեք ինչ, մենք պահպանում ենք ռազմավարական գործընկերների հետ մեր հարաբերությունները և մյուս ԵԱՏՄ երկրների հետ, բայց նաև իրականացնում ենք այսպիսի քաղաքականություն՝ ելնելով այսինչ –այնինչ խնդիրներից»: Արամ Սարգսյանի համոզմամբ  Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ լրիվ այլ է, իսկ հասարակության մեջ այլ մոտեցում է ձևավորվել. « Եթե պետության դիրքորոշումը լիներ, ապա դա կարտահայտվեր Լավրովի այցի ժամանակ, Մեդվեդեվի հետ հանդիպման ժամանակ, Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Էնտեղ սովորական քաղքենու մոտ տպավորությունը հետևյալն է. բա ո՞նց եղավ Հայաստանը մեր ամենահավատարիմ դաշնակիցն էր, հիմա Եվրոպա է գնում, ու մի կարծեք, թե լրագրողները և հաղորդմանը նստածները բոլորը շրջահայաց մարդիկ են և այդքանը հասկանում են»: Ավելին՝ տեսանյութով