Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բալետ՝ Երևանի մետրոյի կայարաններում. Առավոտ

Կարևոր լուրեր Հասարակություն
Tigran_Araqelyan_7

Ֆլեշմոբի միջոցով հասարակությանը բարձր արվեստին հաղորդակից դարձնելը նորություն չէ: Բայց այն, ինչ կատարվեց օրերս Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Բարեկամություն» եւ «Հանրապետության հրապարակ» կայարաններում, իսկապես ցնցել էր ուղեւորներին: Ազգային օպերային թատրոնի բալետի մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզի Փիրումյանը Կարմենի կերպարով «Բարեկամություն» կայարանից ուղեւորվել էր «Հանրապետության հրապարակ», դուրս եկել գնացքից ու սպասասրահում հանդես եկել հանրահայտ Բիզե-Ռոդիոն Շչեդրինի Կարմեն սյուիտից հերոսուհու մենապարով: Առաջին անգամ մեզանում անցկացվող նման ֆլեշմոբն իրականացնողը երիտասարդ լուսանկարիչ Տիգրան Առաքելյանն է, որն «Առավոտին» ասաց, թե իր եւ օպերային թատրոնի մարքեթինգի եւ PR բաժնի ղեկավար Իրինա Գոգինյանի այս գաղափարը ողջունել են մշակույթի նախարարությունն ու մետրոպոլիտենի ղեկավարությունը: Ամբողջական հոդվածը՝ այստեղ