Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը 40 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ կստանա

Պաշտոնական
dollar1

Գործադիրն այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագրի նախագծին: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 40 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցության վարկ: Ըստ հիմնավորման՝ բյուջետային աջակցության վարկավորման մեխանիզմը, ի տարբերություն նպատակային ծրագրերի, հնարավորություն է տալիս ֆինանսավորելու բյուջեի կարևորագույն ծախսային կատեգորիաները: Վարկը կտրամադրվի 15 տարի մարման ժամկետով, որից  3 տարին՝ արտոնյալ: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է, մասնավորապես,  հարկաբյուջետային կարգապահության և թափանցիկության բարելավման նպատակով հզորացնել պետական պարտքի և ֆիսկալ ռիսկի կառավարման հզորացում:   Մեկ այլ վարկային համաձայնագրի համապատասխան պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրականացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասախան որոշում: Հիմնավորման համաձայն՝ էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014թ. սեպտեմբերի 5-ին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է ընդլայնել Կարգավարական կառավարման ու տվյալների հավաքագրման (SCADA)/էներգիայի կառավարման (EMS) համակարգերը և կառուցել պահուստային կարգավարական կառավարման կենտրոն (ՊԿԿԿ): Իրականացված միջազգային մրցույթի արդյունքում «Redinet CJSC (Հայաստան) և Siemens AG Osterreich (Ավստրիա)» կոնսորցիումի հետ կնքվել է SCADA/EMS համակարգերի ընդլայնման ու արդիականացման և ՊԿԿԿ-ի կառուցման պայմանագիր: Կնքված պայմանագրով անհրաժեշտ է կատարել կանխավճար: