Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այնպիսի վիճակ է, որ մնում է օպերայի շենքը քանդել ու կառուցել էստակադա. ճարտարապետ (տեսանյութ)

Հասարակություն
gurgen-musheghyan

Երեւանի գերծանրաբեռնված փողոցներ եւ խցանումների խնդիրը, ըստ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի, սկսում է շատ վաղուց. «Թամանյանի ժամանակ Երեւանը նախագծվել է 150 հազար բնակչի համար: Ամբողջ փողոցային ցանցը հիմնականում արված է բնակչության այդ թվից, նաեւ հաշվի են առել հասարակական տրանսպորտի առկայությունը եւ Երեւանը՝ որպես քաղաք-այգի: Պատմության մեջ որպես քաղաք-այգի եղել են Վաշինգտոնն ու Երեւանը: Վաշինգտոնը քաղաք-այգու իր կարգավիճակը պահպանել է, մինչդեռ Երեւանը հիմա վերածվել է մեկ միլիոնանոց քաղաքի խաչմերուկի եւ բոլոր հիմնական ուղղությունները հատվում են Երեւանի կենտրոնում: Դրա համար այս վիճակին ենք»: Ըստ նրա՝ խցանումներն ու փողոցների գերծանրաբեռնվածությունը առաջացավ նաեւ այն պատճառով, որ հասարակական տրանսպորտը կարծես թե օրակարգից հանվեց. «Տրոլեյբուս գրեթե չի գործում, տրամվայն ընդհանրապես հանվեց, մետրոն՝ շատ սահմանափակ է: Արդյունքում այդ երթուղայինների կազմակերպումը կարծես ամբողջ Երեւանը մեկ փողոցի, մեկ ուղղության վրա է՝ սկսվում է Կոմիտաս փողոցից, Բաղրամյանով գնում է դեպի հարավ: Գլխավոր հատակագծով նախատեսված էր շրջանցող ճանապարհներ, որոնք հիմա չկան: Փողոցները, ինչպես մարդու դեպքում, դրանք քաղաքի արյունատար անոթներն են, որ կատարում են արյան շրջանառությունը, որ իրենց լավ զգան: Փողոցները մենք ոչ թե մաքրեցինք այդ տրոմբներից, այլ ավելացրինք նորերը՝ մեքենաների կանգառները»: Պարոն Մուշեղյանը կարծում է, այնպիսի վիճակ է, որ մնում է  Օպերայի եւ բալետի շենքը քանդել, փոխարենը կառուցել խաչմերուկ եւ լուծել տրանսպորտային խնդիրները. «Այստեղ խոսքը վերաբերում է նրան, թե մենք ինչ մոտեցումներ ենք ցույց տալիս՝ հարցերը կարգավորելու համար»:  Հիշեցնենք, մայրաքաղաքի փողոցների բեռնաթափման եւ խցանումները վերացնելու ուղղությամբ կառավարության նախավերջին նիստում հանձնարարական էր տվել նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: