Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ԵՄ փաստաթղթում կան Ռուսաստանի շահերին հակասող կետեր (տեսանյութ)

Քաղաքականություն
Anush-Sedrakyan-kar

Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության փաստաթղթում կան Հայաստանում Ռուսաստանի շահերին հակասող կետեր։ Օրինակ՝ վիզաների ազատականացման պարագայում հայաստանցիներն անարգել մուտք կունենան Եվրամիության երկրներ՝ հաստատելով տնտեսական և այլ կապեր, որը միայն կզորացնի Հայաստանը։ Սա կհակասի Հայաստանը թուլացնելու Ռուսաստանի քաղաքականությանը։ Կարծում է քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, ում պնդմամբ՝ մինչ Համաձայնագրի ստորագրման օրը հարցականի տակ է լինելու՝ արդյո՞ք այս անգամ էլ Ռուսաստանը կխանգարի Արևմուտքի հետ սերտ կապերի հաստատմանը։ «Մերոնք հիմա ապահովագրում են իրենց և ասում են, որ փաստաթուղթը չի կնքվելու, եթե տեխնիկական պատճառներով եվրոպական բյուրոկրատիան ձգձգի։ Այս անգամ ուզում են մեղքը բարդել եվրոպական կողմի վրա։ Բայց մենք հո հասկանում ենք, որ խոսքը գնում է էլեմենտար վախի մասին, որովհետև կարող է Մոսկվայից հնչի նման հրահանգ և դարձյալ այդ պայմանագիրը հետաձգվի»։ Ըստ Անուշ Սեդրակյանի՝ սա Ռուսաստանի կողմից հատուկ արվող  քաղաքականություն է. «Նայեք՝ ինչ են անում. հասցնում են փաստաթղթի ստորագրման մինչև վերջին օրը, հետո կտրուկ արգելում։ Ինչո՞ւ դա չեն անում նախօրոք, մեկ պարզ պատճառով, որ Հայաստանի վարկանիշը միջազգային ատյաններում կտրուկ իջնի, կստացվի, որ դա խոսք չպահող, պայմանավորվածություն չպահող, միջազգային ցածր վարկանիշով մի պետություն է։ Եվ դա բնական է՝ ինչքան քիչ միջազգային վարկանիշ, այնքան մեծ կախում Մոսկվայից»։