«Ո՞վ է գրել «Լուսնի սոնատը»՝ Արմենչիկը. դպրոցներում սարսափելի վիճակ է» (տեսանյութ)
Ռուսաց լեզվի հայեցակարգը, ըստ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի, Հայաստանում կաշխուժացնի ռուսական դպրոցների վերաբացումը. «Ինտիլիգենցիան՝ վերնախավը, բոլորը կգնան էնտեղ, կսկսեն խոսել ռուսերեն, իսկ հայերենը կլինի կենցաղային մակարդակով, ժարգոնային մակարդակով լեզու»: ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը կրթության նախարարության ներկայացրած ռուսաց լեզվի հայեցակարգը այդքան վտանգավոր չի համարում, թեպետ ըստ նրա՝ տրամաբանական կլիներ, որ օտար լեզուներից առաջին հերթին կարեւորվեր անգլերենի հայեցակարգը, որով խոսում է երկու միլիարդ մարդ. «Եթե վաղը մոնղոլական լեզուն գերակշռի տարածաշրջանում, պետք է նստենք մոնղոլերե՞ն սովորենք: Ես այստեղ քաղաքական բաղադրիչ չեմ ուզում տեսնել»: Քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանը վտանգը տեսնում է ոչ այն բանում, որ ռուսերենը կկլանի հայկական կրթությունը: Ըստ նրա, դպրոցներում առանց օտար լեզուների էլ սարսափելի վիճակ է. «Հարց ա դրվում՝ Երեւանի Կոնսերվատորիան ու՞մ անունով է՝ Արամ Ասատրյանի, ո՞վ է գրել «Լուսնի սոնատը»՝ Արմենչիկը»: