Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնների լիգայում Ռոնալդուն առաջ անցավ Մեսիից

Սպորտ
a1ronaldo-14.09.

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում իրացրած 11մ հարվածներով կրկին առաջ անցավ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիից: Կիպրոսի ԱՊՈԵԼ-ի հետ տնային խաղում պորտուգալացի ֆուտբոլիստը խփեց իր թվով 12-րդ գոլը 11մ նշանակետից: Նա այդ ցուցանիշով դարձավ մրցաշարի ռեկորդակիր՝ մեկ դիպուկ հարվածով առաջ անցնելով իր գլխավոր մրցակցից: Ռոնալդուն այդ խաղում դուբլ արձանագրեց եւ չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 107-ի: Այս ցուցանիշով նա բավականին առաջ Է Լիոնել Մեսիից, որն աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում դարձել է 96 գնդակի հեղինակ: