Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոնիթորինգ՝ Ստեփանակերտի շուկաներում. ոչխարի միսն էժանացել է. Արցախպրես

Տնտեսություն
72368

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից սեպտեմբերի 11-ին իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի  մամլո    ծառայության  փոխանցմամբ՝   դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 37 ապրանքային շուկաներում առկա 71 ապրանքատեսակների մանրածախ գները: Ի համեմատ ընթացիկ  տարվա  սեպտեմբերի 4-ի 2%-ից ավելի գնաճ արձանագրվել է «Լոլիկ»` 9.6%, «Կարտոֆիլ»` 9.3%, «Սոխ»` 7.4% և «Կիտրոն»` 7.3% ապրանքատեսակի միջին գների համար: 2%-ից ավել գնանկում արձանագրվել է «Վարունգ»` 16.7%, «Ոչխարի միս»` 3.3% և «Դեղին երկարահատիկ» բրինձ` 3.2% ապրանքատեսակների միջին գների համար: Նույն ժամանակահատվածի համար մնացած 64 ապրանքատեսակների միջին գները մնացել են անփոփոխ կամ տատանվել են  2%-ի միջակայքում: