Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք 60 գիշեր ունենք, դրանցից մեկը կարող է վճռորոշ լինել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hayrikyan

Հայաստանը նոյեմբերին չի ստորագրի ԵՄ –ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը. վստահ է ԱԻՄ նախագահը. «Ես վերապահում ունեմ, քանի որ ոչ ստրկատերն է փոխվել, ոչ ստրուկն է փոխվել: Ոչ էլ գիշերները փոխվել են ցերեկների, մենք գիտենք մի գիշերվա ընթացքում ոնց է ամեն ինչ փոխվում, հիմա մենք 60 գիշեր ունենք, դրանցից մեկը կարող է վճռորոշ լինել»,- ասում է Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա՝ այն, որ Հայաստանը չի գնա ԵՄ-ի հետ ավելի խորացված հարաբերությունների հաստատման, ապացուցում է նաեւ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մեր երկրի չմասնակցելը։ «Դա եկավ եւս մեկ անգամ ապացուցելու, որ ինքնիշխան Հայաստան իրավաբանորեն կա, բայց իրականում չկա»: Պարույր Հայրիկյանը մտահոգված է՝ Հայաստանն անգամ չի հասկանում, թե ինչ վնաս է հասցնում երկրին՝ խախտելով ՆԱՏՕ-ի հետ պայմանավրովածությունը. «Ռազմական կառույցի հետ պայմանավորվածությունը խախտել, նշանակում է անլուրջ գործընկերոջ համբավ ձեռք բերել, նշանակում է վտանգի ենթարկել հայ ժողովրդին: ՆԱՏՕ-ն աշխարհի անվտանգությունը ապահովող կառույցն է, ու այդպիսի կառույցի հետ նման երեխայական մոտեցում ցուցաբերելը հանցագործույուն է»: Հայկական կողմը տարբեր մեկնաբանություններ է ներկայացրել՝ այդ զորավարժություններին չմասնակցելու առիթով։ Դրանք ավելի են զարմացնում ԱԻՄ առաջնորդին. «Կուսակցության անդամներից մեկն ասում է՝ անկախ ենք, երբ ուզենք կգնանք, չենք ուզի՝ չենք գնա, շատ նման է Քաջ Նազարին, երբ ասում է՝ տղամարդ եմ, բայց թախտի տակից դուրս չեմ գա: Նույն լակոտական մտածելակերպը: Իրականում չեն վախեցել իրանք, հրաման են ստացել Ռուսաստանից՝ չգնալ ու չեն գնացել»: Պարույր Հայրիկյանի գնահատմամբ՝ Հայաստանի ամենամեծ սխալը ԵԱՏՄ-ին անդամակցությունն էր։ Ըստ նրա՝ չի կարելի լինել մի միությունում, որտեղ Ադրբեջանին պաշտպանողներն են՝ ի դեմս Բելառուսի ու Ղազախստանի։