Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի օր մենք կարող ենք հայտնվել Լեւոն Տեր-Պետրոսյանի, Թաթայի կամ Սերժ Սարգսյանի փողոցում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
caturyan

«Վերջապես ես մեր հայրենիքում մի թերություն տեսա՝ փողոցների անունները, բոլոր հարցերը լուծել ենք, մնում էր էդ,- այսպես արձագանքնեց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը՝ արձագանքելով ԵԼՔ-ի առաջարկին՝ փոխել որոշ փողոցների անուններ. «Ասում են ինչ որ փողն էլ են փոխում հա՞, շատ կարեւոր բան է, մնացած բոլոր հարցերը լուծել են  էս հայվանները, մնում էր դրանք: Որ տենց սկսենք մտածել, Չարենցի փողոցն էլ պետք ա փոխել, լավ գրող չէր, գովերգում էր Լենինին:  Չի կարելի, էլի, այ մարդ սենց, թե չէ լավ մարդիկ էլ կան վատն էլ,  Նաիրի Զարյանն էլ ա վատ մարդ եղել, հա բայց հայ գրող ա, դա ուրիշ արժանիք է»,- ասում է պարոն Ծատուրյանն ու հավելում, որ ավելի կարեւոր հարցեր կան, որոնք պետք է քննարկել ու լուծում տալ դրանց:  «Օրինակ՝ երեկ իմացա, որ դերասաններից եւ թատրոնի բոլոր աշխատողներից 1000- ական դրամ են պահում զոված զինվորների ընտանիքների համար, ոնց որ թե շատ գեղեցիկ ակցիա է, հա՞... չէ, տո այ միլիոնատերեր, ձեռներդ մի հատ ջեբներդ տարեք, նրանք պաշտպանել են էն երկիրը, որտեղ դուք լավ ուտում եք, տարեք ձեռքներդ գրպաներդ, չեք սատկի, այլ ոչ թե մարդկանցից 1000 -ական դրամներ հավաքեք, դրա համար էլ էս մեր երկիրում, որը գնալով ավելի է այլանդակվում, պետք է անպայման անունները փոխել փողոցների: Խայտառակություն է»: Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը նույնպես դեմ է փողոցներն անվանափոխելու առաջարկին. «Մենք այսպես կաղավաղենք մեր պատմությունը, մենք լավ էջեր ունեցել ենք, բայց վատ էլ ենք ունեցել, պետք չի մաքրել, ջնջել այդ ամենը, դա էլ է պատմություն: Ու ավելի լավ կլինի սրա փոխարեն քաղաքի մաքրության մասին մի փոքր մտածեին»,- նշում է երգիչն ու հավելում, որ այսպիսի նախաձեռնություններից առաջ հանրությանը պետք է պատրաստել, տեղեկացնել նրանց, ու այդ ամենը, ըստ նրա պետք է անեն մասնագետները. «Թե չէ՝ մարդիկ կան, կարծում են, որ շատ խելոք են, ասում են՝ փոխենք ու վերջ»: «Նախ եւ առաջ պետք էր քաղաքական գնահատական տալ բոլշեւիկյան ժամանակաշրջանին, գաղտնազերծվեին բոլոր փաստաթղթերը, հանրային քննարկումներ հրավիրվեին, որից հետո միայն նման առաջարկներ ներկայացվեին»,- կարծում է երգիչ, երգահան Վահան Արծրունին: Ըստ նրա՝  անհասկանալի է նաեւ մեխանիզմը. խմբակցությունն առաջարկն անում է ավագանուն, որի անդամներն էլ որոշում են կայացնում. «Հենց մի խումբ մարդկանց առաջարկով էր, որ այսօր Էջմիածնում ունենք Արամ Ասատրյանի անվան փողոց: Նույն հաջողությամբ մի օր կարող ենք հայտնվել Լեւոն Տեր-Պետրոսյանի, Թաթայի կամ Սերժ Սարգսյանի անվան փողոցում»,- ասաց նա, ինչին Նիկոլայ Ծատորյանը արձագանքեց. «Բերանդ խերով բաց»: