Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շամիրամում տեղի ունեցածը ոճիր էր. Ռուստամ Մախմուդյան (տեսանյութ)

Քաղաքականություն
rustam

«Շամիրամում տեղի ունեցած դեպքերը  հասարակության մի որոշ հատվածում ստացան ցեղասպանություն որակումը։ Չի կարելի անվանել ցեղասպանություն, քանի որ դա ուղղակի ոճիր էր։ Չի կարելի ամեն անպատեհ առիթի օգտագործել ցեղասպանություն տերմինը։ Ցեղասպանությունը բրենդ չէ»,- այս մասին այսօր հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր, Պետական-իրավական  և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի  մշտական  հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը։ Նա նշեց, որ քիչ առաջ է վերադառնում  Ակնալճից, որտեղ հարգանքի տուրք էր մատուցել հուշակոթողի մոտ, որը նվիրված է 2014 թվականի օգոստոսի 3-ին Հյուսիսային Իրաքի Սինջար բնակավայրում տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ցեղասպանության արդյունքում զոհվել էր 3000 եզդի։ Ռ. Մախմուդյանը ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, որ 1915 թվականի հայերի ցեղասպանությունից 100 տարի անց տեղի ունեցավ եզդիների ցեղասպանությունը, իսկ դա  Հայոց ցեղասպանության  չճանաչման հետևանք էր։ Նա նշեց, որ 2014 թվականի Հյուսիսային Իրաքի դեպքերից հետո  եզդի ընտանիքներ վերադարձան Հայաստան, սակայն կարճ ժամանակ հետո, երբ եզդիները գրավեցին Սինջարը, նրանք նորից վերադարձան իրենց տները։ Ռուստամ Մախմուդյանը հավելեց նաև, որ 21-րդ դարում նորից վերականգնվել է ստրկությունը, և հիմա կա մոտ 4000 եզդի  ստրուկ, ովքեր ենթարկում են տարբեր բռնությունների։