Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցներ Շամիրամ գյուղի գերեզմանատանը. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Պաշտոնական
002-2017-08-01_171008

Օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա: Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Ժամեր հետո «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մահացել է իրենց մոտ տեղափոխված վիրավորներից մեկը:  Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի:  Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը:  Այս պահին ունեցած տվյալներով՝ օգտագործվել է «Սայգա» տեսակի, օրինական գրանցված որսորդական հրացան:  Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա:  Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Քննություն է կատարվում: