Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ֆրանսիայի հայ համայնքն առաջ է թուրքերից ու ադրբեջանցիներից» (տեսանյութ)

Քաղաքականություն
Papazyan-nkar

Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Էմանուել Մակրոնի հաղթանակը ամրապնդել է հայ համայնքի դիրքն այդ երկրում։ Ֆրանսիայում թուրքական գործոնի, Արցախի հարցում հայանպաստ դիրքորոշման, Ցեղասպանության ժխտողականության դեմ հայերը պայքարում են միանգամից թուրքական և ադրբեջանական ճակատներում։ Ֆրանսիայում թուրքական դեսպանատանն աշխատում է 100, իսկ Ադրբեջանի դեսպանատանը՝ 30-ից ավել դիվանագետ, բայց հայերը պայքարում առջևում են։ Արդյունքները տեսանելի են՝ վերջերս պաշտոնանկ եղան Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանները Ֆրանսիայում, Ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագիծը կրկին օրակարգում է։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի խոսքով՝ հայերին հուզող հարցերը արծարծվել են նաև նախագահ Մակրոնի հետ վերջին հանդիպմանը.  «Ֆրանսիան մաս է կազմում Մինսկի խմբի, և ինքն ուղղակի կարող է ազդեցություն ունենալ Արցախի հարցում, բայց կախված է ԱՄՆ-ից ու Ռուսաստանից։ Բավական անկեղծ դիրքորոշում ունի այս հարցերի վերաբերյալ, հայանպաստ, բայց չմոռանանք, որ Ֆրանսիան չէ, որ ամեն ինչ անում է։ Կա Արտգործնախարարություն, որ իսկապես կշիռ ունի դիվանագիտության մեջ։ Եթե Թուրքիան և Ադրբեջանը շատ լավ աշխատեն, և մենք թուլանանք, նույնիսկ եթե Մակրոնը տոգորված է պրոհայկական սկզբունքներով, մենք կկորցնենք, մենք պետք է միշտ աշխույժ լինենք»,- ասում է Մուրադ Փափազյանը։