Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը 350 դիվանագիտական չվերթ է իրականացրել՝ ահաբեկիչներին զինելու համար. Արմենպրես

Քաղաքականություն
ahabekich

Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող «Տրուդ» պարբերականի կայքում հուլիսի 2- ին հրապարակվել է սկանդալային մի հետաքննություն, որը խոսուն փաստերի և գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա բացահայտում է ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթի հոդվածագիր Դիլյանա Գայտանջիևայի հետաքննական նյութում անդրադարձ է կատարվել հիմնականում Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ քողարկմամբ Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան և Կոնգո զենքի անօրինական և լայնամասշտաբ արտահանմանն ու վաճառքին։ Հոդվածը հրապարակվել է, երբ բուլղարացի հաքերների Anonymus Bulgaria խումբը կոտրել է Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան ցանցն ու փաստաթղթերը դարձրել հասանելի։ Հոդվածագիրը նշում է, որ վերջին երեք տարիների ընթացքում ադրբեջանական ընկերությունը քողարկվել է դիվանագիտական ծխածածկույթով՝ աշխարհի տարբեր թեժ կետեր տասնյակ տոննաներ զենք և զինամթերք ուղարկելու համար։ Այդ զինատեսակների մեծ մասն օգտագործվել է ահաբեկչական կազմակերպությունների կողմից։ Հոդվածագիրը նշում է նաև, որ Ադրբեջանի տեղափոխած զենքի մի մասը կարող է օգտագործված լինել Լեռնային Ղարաբաղում։ Խոսուն փաստերով ապացուցվում է, որ 2016թ․Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, իբր հայկական կողմը սպիտակ ֆոսֆոր է օգտագործել ոչ այլ ինչ է, քան կեղծիք։ Ադրբեջանից զինվորականների՝ իբր գտած նռնակն ամենայն հավանականությամբ, եղել է հենց անօրինականորեն տեղափոխվող զենքերի խմբաքանակից։ Օգտագործելով է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հասցեն՝ պետական ընկերությունը իրականացրել է անօրինական գործունեություն, ինչն անհնար կլիներ առանց Բաքվի բարձրագույն իշխանության թողտվության ու գիտության։ Արտահոսքի արդյունքում հասանելի դարձած փաստաթղթերը վկայում են, որ Ադրբեջանը նմանօրինակ գործելաոճ որդեգրել է ոչ միայն Բուլղարիայի, այլև մի շարք երկրների դեպքում, որոնցում գործող դեսպանատները Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից համապատասխան կարգադրություններ են ստացել։ Ավելին՝ այստեղ