Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում վիճակը լուրջ է

Քաղաքականություն
index4

ԱԺ-ում այսօր Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն իր հաշվետվության մեջ բացի ծախսերից ու խնայողություններից, անդրադարձավ իրականացված ծրագրերին, որոնցից առանձնանում էր ՔԿՀ-երում արեւային էներգիայով տաքացուցիչների տեղադրումը, որը, ըստ նրա, հիգիենայի կանոնների բարձրացման է բերել։ Ելք դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադարձավ Նուբարաշեն ՔԿՀ-ին, որտեղի միջանցքներում գարշահոտությունն աննկարագրելի է. «Դա, ըստ ձեզ, նորմա՞լ է, թե քայլեր արվում են»։ Ի պատասխան Դավիթ Հարությունյանը նշեց, որ, իհարկե, նորմալ չէ, երկարատեւ ու ռեոուրսատար աշխատանք է պահանջում. «Ծրագիրն անում ենք այն ռեսուրսների շրջանակում, ինչ ունենք։ Այդ ամենը պահանջվում է վիթխարի ռեսուրս, քանի որ Նուբարաշեն ՔԿՀ-ն համակարգային խնդիր ունի։ Եթե այլընտրանք լիներ այն կապիտալ վերափոխելու կամ նորը կառուցելու, ես կնախընտրեի նոր ՔԿՀ կառուցելը, քանի որ կարկատաններով այդ հիմնարկը չես պահի։ Օրինակ` «Արմավիր» ՔԿՀ-ում զրոյական հարկում չկան խցեր, որտեղ մարդիկ են պահվում։ Հավատացեք`մյուս ՔԿՀ-երում վիճակն ավելի վատ է։ Ունենալով սահմանափակ ռեսուրսներ` մենք առաջնահերթություններով ենք շարժվում»։ «Այսինքն, Ձեր խոսքից կարող եմ ենթադրել, որ խնդիրն անլուծելի՞ է»,- նկատեց Մանե Թանդիլյանը։  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն իր հերթին նկատեց, որ սողանքային տարածքներ կան, օրինակ, Էրեբունի, Վարդաշեն ՔԿՀ-երում, եղել են անգամ փլուզման դեպքեր։ 12-13 մլն է հատկացված 1200 տեղանոց Արմավիր ՔԿՀ համար։ Ի դեպ, Գորիս ՔԿՀ-ն կառուցվել է 1817 թ.։ Խնդիրների մասնակի լուծումը եղել է արդեն` 5600-5700 դատապարտյալների թիվը հիմա մոտ 4000 է, ինչպես նաև` կառուցել ենք նոր ՔԿՀ: