Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ, թե՞ ոչ». բանավեճ․ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-designՏ

Հունիսի 2-ին, ժամը 19:30-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի բանավեճ «Արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ, թե՞ ոչ․ Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի ստեղծում» թեմայով։ Բանախոսներն են՝ Լենա Նազարյան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Հերիքնազ Տիգրանյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու, Կարեն Զադոյան, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, Սուրեն Քրմոյան, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։